Մոուրինյո. «Չեմ կարող նախապատվությունը տալ Մարսիալին` սպանելով Մխիթարյանի, Պոգբայի ու մյուսները շանսը»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Մեմֆիս Դեպայի հեռանալով թիմի կիսապաշտպանական օղակը չի թուլացել: Կիսապաշտպանները շատ են, ուստի յուրաքանչյուր խաղում նա ստիպված է որևէ մեկին թողնել պահեստայինների նստարանին: Այս մասին տեղեկացնում է manutd.ru-ն:
«Մարսիալը զգոնությունը չի կորցրել, պարզապես չի կարողացել երկու ձեռքով որսալ իր շանսը: Երբ մենք քննարկում էինք Դեպայի տրանսֆերը, ես ասացի, որ սա միակ օղակն է, որտեղ ֆուտբոլիստների պակաս չունենք: Ունենք 5 կիսապաշտպան` Ռեշֆորդը, Լինգարդը, Մխիթարյանը, Մատան ու Մարսիալը, ովքեր հավակնում են դուրս գալ խաղադաշտ մեկնարկային րոպեներից:
Ես չեմ կարող որևէ մեկին շարունակ նախապատվություն տալ` սպանելով մյուսների շանսը: Այսպես եղավ Դեպայի պարագայում, երբ ես նրան հերթի վերջում թողեցի, որտեղ նա տարբերակներ գրեթե չուներ: Այսպիսին է իրականությունը: Մարսիալը խաղաց «Լիվերպուլի» դեմ, հաջորդ խաղում խաղադաշտ դուրս բերեցի Մատային ու Մխիթարյանին:
Ես ունեմ 5 կիսապաշտպան` 2 դիրքի համար: Եզրափակիչ սուլիչից հետո սկսում եմ գովել որևէ մեկին` գեղեցիկ խաղի համար, իսկ հաջորդ հանդիպման ժամանակ այդ նույն ֆուտբոլիստին ստիպված եմ կազմից դուրս թողնել»,- ասել է Մոուրինյոն: