Կայացավ Եվրոպայի Մ-21 տարեկանների ընտրական փուլի վիճակահանությունը
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, այսօր կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընդգրկվել է 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Սերբիայի, Ավստրիայի, Ռուսաստանի, ՆՀՀ Մակեդոնիայի և Ջիբրալթարի հավաքականները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ընդհանուր առմամբ` 54 երկրների հավաքականներ բաժանվել են 9 խմբերի, որոնց հաղթողները միանգամից կնվաճեն եզրափակիչ փուլի ուղեգիր: Խմբերում 2-րդ տեղ գրաված թիմերից լավագույն ցուցանիշ ունեցող 4 թիմեր կնվաճեն փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր, որի 2 հաղթողները նույնպես կմասնակցեն Իտալիայում և Սան Մարինոյում կայանալիք եզրափակիչ փուլին:
Ընդ որում` եթե Իտալիայի հավաքականն ազատված է ընտրական փուլին մասնակցելուց, ապա Սան Մարինոն դեռ պետք է կարողանա հաղթահարել ընտրական փուլը՝ եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ստանալու համար:
Հայաստանի Մ-21 հավաքականն իր մրցելույթները կսկսի 2017 թ. հունիսի 13-ին՝ Ջիբրալթարի հավաքականի հետ արտագնա խաղով: Ամբողջական խաղացանկն ունի այսպիսի տեսք.
13.06.2017 Ջիբրալթար-Հայաստան
31.08.2017 Ռուսաստան-Հայաստան
05.09.2017 Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա
02.10.2017 Հայաստան-Ջիբրալթար
10.10.2017 Հայաստան-Ավստրիա
10.11.2017 Հայաստան-Ռուսաստան
14.11.2017 Հայաստան-Սերբիա
07.09.2018 Ավստրիա-Հայաստան
11.09.2018 ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան
16.10.2018 Սերբիա-Հայաստան