Եթե անձը ուզում է մասնակցել ընտրություններին, ողջունելս կամ չողջունելս ո՞րն է. Արամ Սարգսյան
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը դաշինք կազմելով այլ ուժերի հետ, չի հրաժարվում դեմոկրատական սոցիալիզմի հայկական մոդելի ծրագրից։ Այդ մասին այսօր տեղի ունեցած հերթական համագումարում հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։
«Բայց միաժամանակ մեր գործընկերները չեն պատրաստվում փոխել իրենց քաղաքական հենքը և քաղաքական գաղափարչախոսությունը։ Դա պարզ հասկանալի է։ Եթե մենք կեղծ ընտրությունների դառը փորձը չունենայինք և իմանայինք, որ արդար ընտրություններ են անցկացվելու, մրցակցային են լինելու, ես համոզված էին, որ բոլոր կուսակցությունները կամ կմիավորվեին որպես գաղափարակիցներ, կամ կգնային առանձին», -հավելեց Արամ Գասպարիչը։
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում հասկանալի է իրենց համար, որ իշխող քաղաքական ուժը ամեն հնարավորն անելու է վերարտադրվելու համար։
Իր ելույթում նա անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը չի ողջունում Գագիկ Ծառուկյանի մուտքը քաղաքականություն.
«Ես շիվարած եմ, ի՞նչ է նշանակում ողջունում եմ կամ չեմ ողջունում։ Քաղաքական դաշտում ողջունելու խնդիր կա՞։ Եթե անձը ուզում է մասնակցել ընտրություններին, ողջունելս կամ չողջունելս ո՞րն է։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մենք իրենց հաճո չենք վաղը մյուս օրը կասեն՝ մենք չէինք ուզում քաղաքական ասպարեզում լինեիք»։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր. «Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին, ինչպես ասացի՝ դրական երևույթ եմ համարում»
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին