Սննդի ոլորտի հայկական ընկերությունները ծանոթացել են «Արաս» տնտեսական գոտում գործելու հնարավորություններին
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ կայացել է սննդարդյունաբերության ոլորտի 50-ից ավելի հայկական ընկերությունների և Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած «Արաս» ազատ տնտեսական գոտու պատվիրակության հանդիպումը։
Հիմնադրամի լրատվական ծառայությունից հայտնում են, որ իրանական ազատ տնտեսական գոտու ղեկավարությունը արտադրողներին ներկայացրել է դեպի Իրան հայկական արտադրանքի ներմուծման ընկացակարգերը, «Արաս»-ում գործունեություն ծավալելու հնարավորություններն ու պատասխանել գործարարներին հուզող հարցերին։
«Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին նկատել է, որ 80 միլիոն բնակչություն ունեցող Իրանը կարող է լավ շուկա դառնալ հայ արտադրողների համար։
«Մեր ազատ տնտեսական գոտին սահմանակից է Հայաստանին և ունի 51 հազար հեկտար մակերես։ Այստեղ ակտիվ գործում են մոտ 400 ընկերություններ` արդյունաբերության տարբեր ոլորտներից։ Ունենք գյուղատնտեսական ապրանքների արտադրման, վերամշակման գործարաններ, ջերմոցային տնտեսություն, ունենք նաև լավ պոտենցիալ մեր տարածքում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար»,-ասել է Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին։
Թարմ և չոր պտուղ-բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող «Ագրոլոգ» ընկերությունը, որն անցյալ տարվանից արդեն ներկայացնում է օրգանիկ գյուղատնտեսության ճյուղը, ցանկանում է արտահանել իր արտադրանքն իրանական շուկա։ Ընկերության տնօրեն Տիգրան Ծատուրյանը կարծում է, որ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Իրանում այս արտադրանքի պահանջարկը բավականին մեծ է։
Գյուղատնտեսության մեջ անասունների կերերի հավելում և հողերի բարելավիչ համարվող բնական ցեոլիտի արտադրություն ծավալող «Zeolite Pro» ընկերության տնօրեն Ահարոն Չիլինգարյանի խոսքով՝ հետաքրքրված են Իրանում իրենց արտադրանքն իրացնելու հնարավորությամբ՝ կլինի ազատ տնտեսական գոտում գործելու, թե մեկ այլ տարբերակով։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան