Հայաստանից կազմակերպված ապօրինի միգրացիայի երկու աղմկահարույց գործ է բացահայտվել. «Ժողովուրդ»
Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից կազմակերպված ապօրինի միգրացիայի երկու աղմկահարույց գործ էր բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ կեղծ փաստաթղթերի հիման վրա մուտքի վիզա է տրամադրվել 34 ՀՀ քաղաքացու, որոնք իբր երգ ու պարի անսամբլի կազմ, մեկնելու էին ԱՄՆ՝ հյուրախաղերի, իսկ իրականում՝ մշտական բնակության:
Կատարվածը բացահայտվել էր և հարուցվել քրեական գործ: Մեկ նմանատիպ գործ էլ հարուցվել էր տուրիստական գործունեության քողի ներքո՝ շուրջ 200 ՀՀ քաղաքացիների կեղծ փաստաթղթերի հիման վրա Շենգենյան երկրների վիզա տալու կապակցությամբ: Բնականաբար, երկու դեպքում էլ վիզա ստանալու համար մարդիկ մի քանի հազար եվրո են վճարել:
«Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվել է՝ արդյոք այս գործերում ներգրավված են եղել նաև պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, և ինչ է մտածում ՀՀ ԱԳՆ-ն:
«Ովքեր են եղել, ովքեր չեն եղել, ցույց կտա հետաքննությունը»,-կարճ պատասխանել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա