Խեսեն մերժել է «Միդլսբրոյին» և վաղը կարող է տեղափոխվել «Լաս Պալմաս»
«Լաս Պալմասի» նախագահ Միգել Անխել Ռամիրեսը պատմել է ՊՍԺ-ի իսպանացի կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսի հետ բանակցությունների մասին: Երեկ հաղորդվել է, որ «Միդլսբրոն» նույնպես բանակցում է ՊՍԺ-ի հետ:
«Լաս Պալմասի» նախագահը հայտարարել է, որ, չնայած այն հանգամանքին, որ իր ակումբը չի կարող այնպիսի ֆինանսական պայմաններ առաջարկել ֆուտբոլիստին, ինչպես «Միդլսբրոն», Խեսեն ուզում է վերադառնալ Իսպանիա:
«Ներկա պահին Խեսեն մոտ է «Լաս Պալմաս» տեղափոխությանը,- Ռամիրեսի խոսքերը մեջբերել է isport.ua-ն:- Ֆինանսական առումով մենք չենք կարող մրցակցել այն ակումբների հետ, որոնք ուզում են պայմանագիր սորագրել նրա հետ, սակայն Խեսեն ցանկանում է խաղալ հենց «Լաս Պալմասում»: