ՀԱՊԿ-ն հաստատել է Հայաստանի ներկայացուցչի նշանակումը գլխավոր քարտուղարի պաշտոնում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհուրդը հունվարի 24-ին հավանություն է տվել «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագծին և այն ուղարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների վավերացմանը:
«Հայ-ռուսական» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ` ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը հայտնել է, որ քարտուղարի պաշտոնում համաձայնեցվել է Հայաստանի ներկայացուցչի հաստատումը:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» ՀԱՊԿ Մշտական խորհրդի որոշման մեջ համաձայնեցվել է այն երկիրը, որի ներկայացուցիչը հանդիսանալու է կազմակերպության գլխավոր քարտուղար: Դա Հայաստանն է: Նաև որոշվել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը ընտրվելու է 3 տարով»,-ասել է Զեյնետդինովը:
ՀԱՊԿ մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ Մշտական խորհրդի որոշումը քննարկվելու է 2017 թվականի ապրիլին ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովում:
«Եթե նրանք հաստատեն որոշումը, կնշանակվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար», - ասել է Զեյնետդինովը` ընդգծելով, որ հարցը, թե ով է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչը, հայկական կողմին պետք է ուղղել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին