Պատոն կարող է կարիերան շարունակել Չինաստանում
«Վիլյառեալի» հարձակվող Ալեշանդրե Պատոն կարող է տեղափոխվել Չինաստանի առաջնություն: Ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, «Տյանցզինը» հետաքրքրված է նրա ծառայություններով: Կապված չինական ակումբի հետաքրքրության հետ՝ ֆուտբոլիստը խաղադաշտ չի մտնի «Գրանադայի» հետ Իսպանիայի առաջնության խաղում: Առաջիկա հանգստյան օրերին «Տյանցզինի» ներկայացուցիչները կհանդիպեն «Վիլյառեալի» ղեկավարության հետ: Պատոյին տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ է առաջարկվում:
Ընթացիկ մրցաշրջանում Պատոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 խաղի, խփել 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: