Արսեն Վենգեր. «Նման եմ Ալ Պաչինոյի հերոսի՞ն»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է հարձակվող Թեո Ուոլկոտի այն խոսքերը, թե ինքը նման է «Յուրաքանչյուր կիրակի» ֆիլմում Ալ Պաչինոյի հերոսին: Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
«Գիտեք, ես վատ դերասան եմ: Միանշանակ դա սխալ համեմատություն էր: Չէի կարող դերասան լինել: Հասարակ մարդը ցույց է տալիս իր զգացողությունները, երբեմն լավն է խոսում, երբեմն` վատը, ինչպես մեզանից յուրաքանչյուրը, երբ սկսում է խոսել: Չեմ կարող ասել, թե ինչի համար է Թեոն նման բան ասել»,- նշել է Վենգերը:
Ուոլկոտը նման համեմատություն էր արել այն բանից հետո, որբ Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Բերնլիի» նկատմամբ 2:1 հաշվով տոնած հաղթանակի հաջորդ օրը Վենգերը զրուցել էր ֆուտբոլիստների հետ, ինչն էլ Թեոյին հիշեցրել էր հայտնի ֆիլմը, որտեղ Ալ Պաչինոյի հերոսը նույնպես հանդես էր գալիս գլխավոր մարզչի կարգավիճակում: