Դեպայ. «Մոուրինյոն ասել է, որ ապագայում կարող եմ վերադառնա՞լ»
«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, ով օրերս է «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել Ֆրանսիա, պատմել է իր և մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հարաբերությունների մասին: Տեղեկացնում է espnfc.com-ը:
«Մոուրինյոն ասել է, որ ապագայում կարող եմ վերադառնա՞լ «Մանչեսթեր Յունայթեդ»: Հաճելի է նման բան լսել: Մանչեսթերում միշտ էլ քրտնաջան աշխատել եմ: Ինձ համար դա հեշտ չէր, քանի որ խաղային ժամանակի պակաս ունեի:
Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ լավ հարաբերություններ ունեի: Նա հիանալի մարզիչ է և լավ մարդ: Ինչ էլ որ լինի, հեռանալուցս հետո պորտուգալացի մասնագետն իմ մասին միայն դրական է արտահայտվել»,- ասել է Դեպայը: