Թինա Կարապետյան-Սիմոն Սենեգալ զույգը հաղթահարել է որակավորման արգելքը
Չեխիայի Օստրավա քաղաքում շարունակվում է Եվրոպայի գեղասահքի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ գեղասահորդները: Մրցումային երկրորդ օրը կարճ ծրագրով հանդես են եկել պարային զույգերը:
Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեգալ զույգը կարողացել է հաջողությամբ հաղթահարել որակավորման փուլը և պատրաստվում է երկար ծրագրին։ Մեր զույգը կարճ ծրագրում գրավել է 16-րդ տեղը:
Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը կարճ ծրագրում հայ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը գրավել էր 10-րդ հորիզոնականը՝ նույնպես հաղթահարելով որակավորման փուլի արգելքը և իրավունք է ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին։