Մարկոսը տեղափոխվեց Հունաստան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մարզական կարիերան կշարունակի հունական «Քսանթիում»: Այս մասին տեղեկացնում է «Bucket Group Sports Management»-ը:
32-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Ֆուջեյրա» թիմում: Տեղափոխության մանրամասները չեն հաղորդվում:
Նշենք, որ 2016/17 թթ. մրցաշրջանում «Քսանթին» վաստակած 31 միավորով «Պանիոնիսի» հետ միասին Հունաստանի առաջնությունում կիսում է 2-3-րդ հորիզոնականները: Սուպերլիգայի 17-րդ տուրից հետո առաջատարն «Օլիմպիակոսն» է, որն ունի 42 միավոր: