Հասարակություն 14:11 27/01/2017 Հայաստան

Բանակի հետ կնքված պայմանագիրը պետք է կատարվի լիարժեքորեն, որակով, ճիշտ ժամանակին. Նախարար

«Պաշտպանության նախարարության համար չափազանց կարևոր է լինելու պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար ապահովագրական հիմնադրամի գերթափանցիկ, գերհասանելի աշխատանքը հասարակության, հասարակական ընկալման համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, այն գործը, որի համար այդ գաղափարը ծնվեց, այն սուրբ գործն է, որի առումով հասարակությունը որևէ կասկած, կասկածանք չպետք է ունենա:

«Եթե չկարողանանք դա ապահովել, ուրեմն դա լինելու է մեր ամենամեծ բացթողումներից մեկը»,- ընդգծեց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ արդեն մոտենում են հիմնադրամի ընթացակարգերի ձևավորման ավարտական փուլին:

Հարցին, թե օրենքը գործում է հունվարի 1-ից, իսկ հիմնադրամը դեռ ձևավորման փուլում է, ե՞րբ կլինի առաջին հատուցումը, հաշվի առնելով, որ այս տարվա մեջ արդեն դեպքեր եղել են, նախարարը պատասխանեց. «Նույն օրենքով պետք է ձևավորվի խորհուրդ, ընդունվեն ենթաօրենսդրական ակտեր: Առաջիկա օրերը վերջնաժամկետն է: Հատուցման կարգը սահմանվելուց հետո առաջին իսկ վճարումներն արվելու են: Դեկտեմբերի վերջին Տավուշում ունեցանք դեպք, ու թեև հիմնադրամը նախատեսված չէ մինչև հունվարի 1-ը տեղի ունեցած դեպքերի վճարման համար, բայց քանի որ օրենքն արդեն ընդունված էր, բայց դեռ ուժի մեջ մտած չէր, մենք սկսել ենք այդ ընտանիքներին նույն ծավալի գումարով փոխհատուցման ճանապարհները գտնել՝ մասնավոր նվիրատվությունների, լրացուցիչ հովանավորների հաշվին»:

Նախարարը տեղեկացրեց, որ հիմնադրամն ունենալու է կայք, առցանց երևալու են մուտքերը՝ պարտադիր վճար, կամավոր նվիրատվություն, ելքերը:

«Իրոք, ապահովելու ենք 100 տոկոսանոց թափանցիկություն»,- ընգծեց նա:

Վիգեն Սարգսյանը խոսեց նաև գնումների ընթացակարգերի մասին, որոնք լուրջ վերանայումների է ենթարկվում: 

«Բանակը մի կողմից  մեր երկրի խոշարագույն գործատուն է, մյուս կողմից  խոշորագույն գնում կազմակերպող կառույցը: Մեզ համար շատ կարևոր է, որ գնումները լինեն արդյունավետ, ապահովեն  լավագույն որակը նվազագույն հնարավոր գնով: Ո՞րն է այս առումով մեր աշխատանքի սկզբունքը: Բոլոր գործարար շրջանակների հետ լայն աշխատանք ենք տանում՝ բացատրելով իրենց, որ անկախ նրանից, թե որն է  եղել իրենց նախկին ընկալումը, ինչպես են աշխատել կամ պատկերացրել, որ պետք է աշխատեն նախկինում, այժմ պետք է աշխատեն շատ հստակ,  շիտակ ձևով: Հասկանում ենք ցանկացած գործարարի հնարավոր դժվարություններն իր աշխատանքում, պատրաստ ենք կանգնել նրա կողքին, բայց բանակի հետ կնքված պայմանագիրը պետք է կատարվի լիարժեքորեն, որակով, ճիշտ ժամանակին: Եթե չկա այդ խնդիրները լուծելու համար ֆորսմաժորային որևէ բարդություն, ապա մենք օրենքի ողջ խստությամբ հետևելու ենք օրենքի տառին, կիրառելու ենք բոլոր այն սանկցիաները, որոնք նախատեսված են ոչ բարեխիղճ գործարարության համար: Մենք ինքներս նաև պետք է մեր մեջ կարողանանք ձևավորել ավելի հստակ ընթացակարգեր, որոնք անհնար են դարձնում որևէ կոռուպցիոն ռիսկերը գնումների կազմակերպման, իրականացման ժամանակ»:

Նախարարն ասաց, որ պատժիչ գործողություններին զուգահեռ պետք է ունենալ համակարգված մոտեցում, որպեսզի բացառվեն կոռուպցիոն ռիսկերը: 

«Մեր խնդիրն է փոխել ընթացակարգերը, դարձնել դրանք ավելի թափանցիկ: Ցանկանում եմ անել այնպես, որ  բացառենք միջնորդ կազմակերպությունների գործունեությունը, բանակի մատակարարը լինի այս կամ այն ապրանքատեսակի արտադրողը կամ ներկրողը»,- ասաց Վ. Սարգսյանը:

Նա նշեց, որ սահմանված օրենսդրական ընթացակարգով յուրաքանչյուր բացահայտված դեպքի հետևից  գնում են, շարունակելու են գնալ. «Այնտեղ, որտեղ  իրավապահ մարմինը համարի, որ հանցակազմ կա, անհրաժեշտ է հարուցել քրեական գործ, նախարարությունը  լինելու է  շահագրգիռ կողմ տեսնելու համար, որ արդարադատությունը լիարժեք իրականացված է այն մարդկանց նկատմամբ,  ովքեր փորձել էին ապօրինի հարստանալ սահմանին կանգնած զինվորի հաշվին»: Նախարարն ասաց, որ կարևորել է և ստեղծվել է օղակ, որը զբաղում է ՊՆ համակարգում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդմամբ. «Դա մեզ անհրաժեշտ է ինչպես որակի վերահսկողության, արդունավետության բարձրացման, այնպես էլ ընթացիկ գործունեության կազմակերպման համար: Կարևոր է մեր բոլոր զորակոչիկների էլեկտրոնային շտեմարաների ձևավորումը, էլեկտրոնային վարման քարտերի ստեղծումը, քանի որ մինչ օրս մեր զինծառայողի հաշվառումը իրականացվում է  թղթային եղանակով»: Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին փոխըմբռնման հուշագիր են ստորագրելու մասնագիտացված մի կառույցի հետ, երրորդ կողմից մի մասնավոր հովանավոր՝ պաշտպանության նախարարության համակարգում էներգետիկ աուդիտ անցկացնելու համար: «Հաշվի առնելով հսկայական զորանոցային ֆոնդը, հսկայական ծավալն այն կառուցների, որոնք մտնում են բանակի համակարգի մեջ, ունենք շատ մեծ ծախսեր հոսանքի,  գազի հետ կապված: Շատ կարևոր է  հասկանալ, թե որտեղ կարող ենք նոր տեխնոլոգիաները ներմուծելով՝  էներգախնայող լամպեր, ջեռուցման, տաք ջրի մատակարարման համակարգեր, ապահովել ծախսերի կտրուկ նվազեցում: Թվում է,  թե աննշան է, սակայն բանակի պարագայում խոսում ենք հսկայական ծավալների մասին: Նման լուծումը կարող է հսկայական խնայողությունների հնարավորություն տալ, իսկ խնայողություններ անհրաժեշտ են սպառազինությունների, ռազմական տեխնիկայի ծրագիրն լիարժեք կատարելու համար»,- ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}