Բելառուս ծանրորդը փորձել է փոխել դոպինգ-թեսթը
Բելառուս ծանրորդ Ստանիսլավ Չադովիչը որակազրկվել է 4 տարով` դոպինգ-թեսթը փոխելու փորձի համար: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Որակազրկման որոշումը կայացրել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Խախտումը տեղի է ունեցել Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ կատարվող ստուգումների ժամանակ:
62 կգ քաշային կարգում հանդես եկող Չադովիչն իր երկրի կազմում պետք է մասնակցեր Օլիմպիադային, սակայն վերջին պահին առանց հիմնավոր պատճառների նրա փոխարեն հայտավորվել էր մեկ այլ մարզիկ:
Հավելենք, որ Ստանիսլավը ծանրամարտի Եվրոպայի 2014 թ. առաջնության արծաթե մեդալակիր է: