Զախարովա. ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ նոր հանդիպումների օրակարգ դեռ ձևավորված չէ
Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ նոր հանդիպումների օրակարգ դեռևս ձևավորված չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման նախապատրաստման մասին հարցին:
Հիշեցնենք, օրեր առաջ Մոսկվայում կայացել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ապա նաև Լավրովի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումները:
«Նոր հանդիպումներ, անկասկած, կլինեն, սակայն դեռևս ձևավորված օրակարգ չկա: Սակայն թեման հանդիսանում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Այդ պատճառով տարբեր ձևաչափերում շփումները կշարունակվեն»,-ասել է նա:
Անդրադառնալով արտգործնախարարների հանդիպումների ընթացքում քննարկումներին, Զախարովան ասել է, որ դրանց արդյունքում հրապարակվել են մեկնաբանություններ լայն հանրության համար:
«Այդ թեմայով լրացուցիչ ինֆորմացիա ես չունեմ: Թեման շատ զգացմունքային է: Բանակցությունները և կառուցողական էին, և պարունակում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր հստակ գաղափարներ»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան