Դունիա Միյատովիչը արձագանքել է Լապշինի գործով Արման Թաթոյանի դիմումին
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունիա Միյատովիչը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պաշտոնական նամակով ներկայացրել է իր դիրքորոշումը հրեա բլոգեր, Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի գործով:
Պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ Դ. Միյատովիչը, մասնավորապես, տեղեկացրել է, որ հետևում է ռուսաստանցի բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինի գործին Մինսկում նրա ձերբակալման օրից՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ից սկսած:
Ըստ Դունիա Միյատովիչի՝ ինքն ամբողջությամբ տեղեկացված է, որ Ա.Լապշինին Ադրբեջանում սպասվում են ծանր պատիժներ, եթե նրան Բելառուսի իշխանություններն արտահանձնեն: Ուստի, բազմիցս դիմել է ԵԱՀԿ-ում Բելառուսի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, ինչպես նաեւ նամակ է ուղարկել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ հայտնելով մտահոգություններ այն մասին, որ հանձնելու դեպքում Լապշինը կարժանանա անարդար վերաբերմունքի՝ որպես վրեժխնդրություն իր լրագրողական գործունեության և իր տեսակետները արտահայտելու համար, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մարդու իրավունքների կարևոր հիմնահարցերի հետ:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Դունիա Միյատովիչը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հավաստիացրել է, որ դիմել է Բելառուսի իշխանություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելու այդ գործին այն առումով, որպեսզի Լապշինի իրավաչափ լրագրողական գործունեություն իրականացնելը չսահամանափակվի: Դունիա Միյատովիչը նաև վստահեցրել է, որ ուշադրությամբ հետևելու է այս գործի հետագա զարգացումներին:
Հարակից հրապարակումներ`
- Մինսկի դատարանն ուժի մեջ թողեց Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ դատախազության որոշումը
- Լապշինի բողոքը դատարանը կքննի վաղը
- Ա. Թաթոյանը Ստրասբուրգում Ֆիլիպ Բուայայի հետ քննարկել է Լապշինի արտահանձնման հարցը
- Սամվել Մարտիրոսյան. Լապշինի գործը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ
- Լապշինի հարցը ՀԱՊԿ, ԵԱՏՄ համապատասխան կառույցների միջոցով թող տեղափոխեն Կրեմլ. քաղաքագետ
- Արա Ղազարյան. Լապշինի նկատմամբ քրեական հետապնդման նպատակը ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ քաղաքական է
- Արցախի ՄԻՊ-ը՝ Լապշինի արտահանձնման մասին. «Արցախի վերաբերյալ ազատ խոսքը լռեցնելու փորձ է»
- Արա Զոհրաբյան. Պետք է պաշտպանել Ալեքսանդր Լապշինին
- Լապշինի դեմ կատարվածը լուրջ վտանգ է խոսքի ազատության ու մարդու իրավունքների տեսանկյունից. Պաշտպան
- ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է բլոգեր Լապշինի արտահանձմանը
- Ալեքսանդր Լապշինի պաշտպանության հարցով Արա Զոհրաբյանը դիմել է Ռուսաստանի և Բելառուսի գործընկերներին
- Լավրովը դեմ է արտահայտվել Լապշինի արտահանձնմանը
- «Ազատություն Լապշինին». Ակցիա Բելառուսի դեսպանատան դիմաց
- Հրեա ճանապարհորդ Լապշինը գոհ է, որ հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան