Մինչ ամառային զորակոչը մեկ քայլ առաջ պետք է անենք այն ավելի հարթ կազմակերպելու համար. Նախարար
Զորակոչային գործընթացի բարելավման աշխատանքներ իրականացվել են, հավաքակայաններում նորամուծություններ են կատարվել, սակայն սա բավարար չէ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Սրանով չենք բավարարվում: Մեր գնահատականով, միջանկյալ արդյունք է: Մինչև ամառային զորակոչը մեկ քայլ առաջ պետք է անենք զորակոչն ավելի հարթ, համաչափ կազմակերպելու համար»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով, հավաքակայանն առաջին կետն է, որտեղ քաղաքացին, ծնողը շփվում է զինված ուժերի, բանակի հետ:
«Կարևոր է, որպեսզի մուտքը լինի համոզիչ»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան