Իմ և Ծառուկյանի հանդիպումները շատ արդյունավետ են. Դալլաքյան
«Ես այն քաղաքական գործիչն են, որը ողջունել է Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն և ընդգծել, որ նա լուրջ անելիքներ ունի մեր երկրի ու ժողովրդի համար», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Երրորդ հանրապետություն» կուսակցությաննախագահ Վիկտոր Դալլաքյանը։
Նա լրագրողներին տեղեկացրեց, որ դեռ 2003 թվականից ինքը ջերմ հարաբերություններ ունի Ծառուկյանի հետ ու պարբերաբար հանդիպել են։ Ասաց նաև որ ուրախ է, որ այդ հանդիպումները շարունակվում են այս ժամանակահատվածում։
«Եթե թույլ տաք, ես ավելի մանրամասներ չեմ ներկայացնի, բայց կարող եմ ասել, որ այդ հանդիպումները և իմ, և պարոն Ծառուկյանի միջև շատ արդյունավետ են», -հավելեց Դալլաքյանը։
Ինչ վերաբերում է Ծառուկյանի կողմից ստեղծվելիք դաշինքին միավորվելուն, Դալլաքյանն ասաց. «Եթե ՀՀ-ում ստեղծվի մի այնպիսի իրավիճակ, որը կրկնի 1999 թվականի «Միասնություն» դաշինքի նախադեպը, երբ խորհրդարանական ընտրությունների արդյունքում գործող նախագահի (Ռոբերտ Քոչարյան) պարագայում «Միասնություն» դաշինքը տպավորիչ հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ես այսօր ևս տեսնում եմ նման հնարավորություն, իսկ մանրմանսերի մասին որոշ ժամանակ հետո ես ձեզ կներկայացնեմ։ Թույլ տվեք փակագծեր չբացեմ»։
Լրագրողների խնդրանքով Դալլաքյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության այն հատվածին, որ ինքը չի ողջունել Գագիկ Ծառուկյանի մուտքը քաղաքականություն. «Աշխարհում դժվար թե գտնվի մի երկիր, որի նախագահը գնահատական տա որևէ քաղաքական գործչի քաղաքականությամբ զբաղվելու իրավունքի իրացմանը։ Դա բնորոշ է միայն բռնապետական երկրներին»
Հարակից հրապարակումներ`
- Ուզում ենք, որ դաշինքը հնարավորինս լայն լինի՝ ապրիլյան հաղթանակի հնարավորությունը մեծացնելու համար. Օսկանյան
- Մենք մի կողմ ենք դնելու մեր բոլոր տեսակի շահերը. Վարդան Օսկանյան
- Եթե անձը ուզում է մասնակցել ընտրություններին, ողջունելս կամ չողջունելս ո՞րն է. Արամ Սարգսյան
- Ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան