Ուզում ենք, որ դաշինքը հնարավորինս լայն լինի՝ ապրիլյան հաղթանակի հնարավորությունը մեծացնելու համար. Օսկանյան
Որևէ քաղաքական ուժի հետ, բացառությամբ իշխող ուժի, մենք պատրաստ ենք համագործակցել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՚՞ն են մտածում Գագիկ Ծառուկյանի կողմից ստեղծվելիք դաշինքի հետ համագործակցելու մասին։
Նա հստակ չպատասխանեց հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Օսկանյան-Դալլաքյան-Սարգսյան-Հայրիկյան դաշինքի ցուցակը գլխավորելու է Սեյրան Օհանյանը և բավարարվեց ասելով. «Երբ պաշտոնականացվի, առաջինը դուք կիմանաք այդ մասին»։ Նաև ասաց, որ Ծառուկյանի հետ չի հանդիպել։
Հարցին, թե նախաձեռնելո՞ւ են բանակցություններ Գագիկ Ծառուկյանի հետ, Օսկանյանը պատասխանեց. «Մենք բոլոր ուղղություններով բոլորի հետ էլ խոսում ենք, ուզում ենք, որ դաշինքը հնարավորինս լայն լինի, որպեսզի ապրիլյան հաղթանակի հնարավորությունը մեծանա»։
Նրա խոսքով, ընտրություններում իրենց հաղթանակը «հացի ջրի պես պետք է ժողովրդին իշխանափոխության հասնելու համար»։
Հարցին, թե ՀՀԿ նախկին փոխնախագահ, կուսակցությունից հեռացած Հովիկ Աբրահամյանի հետ համագործակցության եզր տեսնո՞ւմ է, Օսկանյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը չգիտեմ՝ ինչ է անելու։ Կարծեմ ասուլիս է տալու այս օրերս, թող ասուլիսը տա, ինքը կորոշի՝ ինչ անի»։
Մյուս հարցին, թե ի՞նչ է կարծում նրա դուրս գալով ՀՀԿ-ն փլուզվո՞ւմ է, Օսկանյանը արձագանեց. «Դա ինձ չի հուզում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին