Վիգեն Սարգսյան. Առանց ուժեղ, կիրթ սպայական անձնակազմի մեր աշխատանքը չի լինի արդյունավետ
«Մեր գլխավոր նպատակն է այս տարվա մեջ Մոնթե Մելքոնյան վարժարանը դարձնել ամենաառաջատար, ուժեղ ավագ դպրոցը: Համարում ենք, որ ապագա սպաները պետք է ունենան հնարավորություն ստանալու ամենաորակյալ, մրցակցային կրթությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, ՊՆ-ում համոզված են, որ առանց ուժեղ սպայական անձնակազմի, ամենակիրթ, հմտությունների ամենամեծ ծավալ ունեցող սպայական անձնակազմի իրենց աշխատանքը չի լինի արդյունավետ: Նախարարը նշեց, որ պետք է մեծ ուշադրությաւն դարձնեն ռազմաուսումնական հաստատություններին:
Վ. Սարգսյանն ասաց, որ դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՊԵԿ ուսումնական կենտրոնը հանձնել Մոնթե Մելքոնյան վարժարանին՝ որպես նոր վայր ուսումը կազմակերպելու համար:
«Արդեն սեպտեմբերին կկարողանանք մրցունակ, դրական միջավայր ունենալ այն երիտասարդների համար, ովքեր կշարունակեն ուսումն այս ուղղությամբ»,- նշեց պաշտպանության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը սեպտեմբերի 1-ից ունենալու է նոր պայմաններ. Նախարար
- «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներն այսուհետ կուսանեն ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան