Լոքյան. Իրանական փորձը կարող է ընդունելի և օրինակելի լինել մեզ համար
Սյունիքում տնտեսական գոտու ստեղծումը լուրջ խթան կլինի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Արաբ Բաղի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք մեր երկրում ունենք ազատ տնտեսական գոտիներ, սակայն իրանական փորձը կարող է ընդունելի և օրինակելի լինել մեզ համար: Մենք Իրանին տալիս ենք նաև լավագույն գործիքը` ԵԱՏՄ երկրներ ապրանքներ արտահանելու հնարավորություն` ազատելով ավելացված արժեքի հարկից և այլ մաքսատուրքերից»,- նշել է Դավիթ Լոքյանը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը ներկա Հայաստանում Իրանի դեսպան Սաջադին համակարծիք է եղել, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը երկու երկրների սահմանակից շրջանների տնտեսական զարգացման համար լուրջ գործոն է:
Արդյունաբերություն, անասնապահություն, գյուղատնտեսություն, ջերմոցային տնտեսություն, զբոսաշրջություն, ձեռարվեստ. ահա այս ուղղություններով համագործակցելու հստակ առաջարկներ է ներկայացրել «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղինը:
Դավիթ Լոքյանն իր հերթին անդրադարձել է երկու երկրների ազատ տնտեսական գոտիների միջև ամբողջական մոդելի ստեղծման գաղափարին, և այդ հարցում կարևորել հայ-իրանական բազմադարյա բարեկամական կապերի առկայությունը:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության նոր ոլորտներ սահմանելու և համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամությունը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի գործարարներին է ներկայացվել մուլտիմոդալ բեռնափոխադրման առավելությունները
- 2019 թ-ին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը. Սերժ Սարգսյան
- Հայաստան-Իրան. մրցակիցներին ձեռնունայն թողնելու ժամանակը
- ՀՀ նախագահ. Պարսից ծոց-Սև ծով միջանցքը լուրջ խթան կհանդիսանա ՀՀ-Իրան ապրանքաշրջանառության ծավալների աճի համար
- Նախարարը իրանցի պաշտոնյաներին է ներկայացրել Armphone-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան