Շիրակի մարզում բուք է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մասնավորապես՝ Ցողամարգ-Բավրա, Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Զույգաղբյուր, Թավշուտ, Սառնաղբյուր, Կրասար, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Սիփան, Միջնատուն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով:
Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Ջուջևան հատվածը, Տիգրանաշենի ոլորանները, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը, Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Երնջատափ, Շողակն, Եղիպատրուշ, Նիգավան, Մելիքգյուղ գյուղերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ, Վարդենյաց լեռնանցքի 25-35-րդ կմ-երին և Երևան-Գեղարդ Հ-3 հատվածի ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արագած, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Արմավիրի մարզի Էջմիածին, Բաղրամյան, Արմավիր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Կոտայքի, Արարատի, Լոռու, Շիրակի մարզերում, Կապան-Գորիս ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Շիրակի մարզում բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: