Իսկանդարյան. ՀՀԿ-ից արտահոսք չեմ տեսնում
«Վերջին որոշումից հետո Հովիկ Աբրահամյանը երևի թե նեղացել էր բարձր քաղաքականությունից, քանի որ այն բորոր պաշտոնները, որոնք նա զբաղեցնում էր, գործանականորեն հիմա զբաղեցնում է Կարեն Կարապետյանը, դրա համար էլ գնաց այդ քայլին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուն:
«Որոշումը նրա անձնական գործն է, բայց եթե հարցին մոտենանք քաղաքական տեսանկյունից, ապա իմ կարծիքով այդ որոշումն համեմատական չէ այն տեղի հետ, որը նա զբաղեցնում էր քաղաքականությունում: Ասենք, եթե Հովիկ Աբրահամյանը միանա որևէ բլոկի կամ միանա Ծառուկյանին, լինի ցուցակի այն տեղում, որը կերաշխավորի նրա պատգամավորական տեղը, ի՞նչ, սովորոկան պատգամավոր լինելը նրա համար ձեռքբերու՞մ կլինի, թե՞ կորուստ, կարծում եմ ամեն ինչ պարզ է»,-ասաց Իսկանդարյանը:
Նա նշեց, որ չի տեսնում այնպիսի կուսակցություն, որն Աբրահամյանը պատրաստ է գլխավորել:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ից արտահոսքին, Իսկանդրյանն ասաց, որ ինքը նման բան ևս չի տեսնում: