Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումները տխրեցրել են Աշոտյանին
Հայաստանի նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումներին այսօր անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Քաղաքականությունը քաղաքականությամբ, բայց ոչ հեռավոր ընդհանուր քաղաքական ուղին պետք է թելադրի նաև մարդկային փոխհարաբերությունների նվազագույն մակարդակ:
Նախկին վարչապետի ֆեյսբուքյան վերջին երկու գրառումները տխրեցրեցին ինձ:
Իհարկե, ամեն մեկն ինքն է իր ճանապարհի, տվյալ դեպքում՝ հունի, տերը: Ոչինչ հավերժ չէ, սակայն պետք է պահել հրապարակային կյանքի ընդունելի ձևաչափ:
Հատկապես, երբ խոսքը գնում է քո նախկին թիմի, քո նախկին թիմակիցների և քո նախկին քաղաքական և ներկա պետական ղեկավարի մասին: Ոչ մի մանդատ, ոչ մի աթոռ, ոչ մի պաշտոն չի կարող արդարացում լինել անցած ճանապարհը մոռանալու և կեցվածք փոխելու համար:
Մարդիկ դա ճիշտ չեն համարում և չեն հասկանում: Բոլորը: Մասնավորապես, նախկին թիմակիցներդ, ում հետ կիսած հացի արժեքն ու անցած ճանապարհը, մեկ է, առվակների ցանկացած հունի դեպքում, տանելու է դեպի անցյալ, որ բախվում է ներկային և մշուշոտ դարձնում ապագան:
Հուսամ, մինչև բուն քարոզարշավ նման առիթով կրկին հանդես գալու կարիք չի լինի», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշոտյանը:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը առաջին գրառմամբ տեղեկացրել էր, որ դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից՝ խոստանալով ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ, իսկ երկրորդ գրառմամբ, որն արեց ժամեր առաջ, արձագանքել էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Աբրահամյանը արձագանքել է ՀՀԿ նախագահին
- Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ. Հովիկ Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին