Մենք մի կողմ ենք դնելու մեր բոլոր տեսակի շահերը. Վարդան Օսկանյան
Մենք մեր բոլոր տեսակի շահերը մի կողմ ենք դնելու և նվիրվելու ենք ժողովրդի իրավիճակը փոխելուն։ Այդ մասին այսօր Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հերթական համագումարում ունեցած ելույթում հայտարարեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։
Նա վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալների տնտեսական ակտիվության մասին, ասաց, որ 2016-ին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 0.5 տոկոս։
«Իսկ դա նշանակում է, որ չի աճել ընդհանրապես։ Թրանսփարենսի ինթերնեյշընըլը հրապարակեց կոռուպցիայի ինդեքսը, որի համաձայն Հայաստանը հետ է գնացել և այսօր արդեն գտնվում ենք 116-րդ տեղում։ Այս ու այլ ցուցանիշներ ցույց են տալիս, որ այս իշխանությունները տապալել են ամեն ինչ, իրենց սպառել են»,-նկատեց Օսկանյանը։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան ասաց, որ ժողովրդի «ջախջախիչ» մեծամասնությունը ծանր վիճակում է, և իրենք պետք է կարողանան զգալ նրա ցավը։
«Մենք պետք է տեսնենք նրանց բոլորի ծանր վիճակը,կարողանալ հասկանալ նրանց ցավը և նաև մեր հասարակությանը լուծումներ առաջարկել։ Բայց ամենակարևորը, որ մենք կարողանանք մեր ժողովրդին վստահեցնել, համոզել, որ մենք իրոք, ոչ միայն ի վիճակի ենք, այլ անկեղծ ենք մեր նպատակների մեջ ու իրոք ուզում ենք իրավիճակ փոխել», -հայտարարեց Օսկանյանը։
Նրա խոսքով, այս խնդիրները ու ստեղծված վիճակն են իրենց միացրել՝ մասնակցելու խորհրդարանակն ընտրություններին, հետո կազմել կառավարություն ու միասին ճանապարհ անցնել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան