
Զինվորներն ունենալու են ավելի հարմարավետ կոշիկներ. Վիգեն Սարգսյան
«Համազգեստը, առավել ևս զինվորական կոշիկները շատ կարևոր են զինծառայողների համար: Մեր նոր պատվիրած կոշիկները տարբերվելու են այսօրվա կոշիկներից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարսգսյանը:
Նա նշեց, որ նոր կոշիկների բնական կաշվի մասն ավելի մեծ է լինելու, ավելի հարմարավետ:
«Սակայն դա չի գոհացնում, մինչև տարեվերջ ունենալու ենք նոր մոդել, որպեսզի մեր զինվորները կրեն առավել հարմարավետ կոշիկներ»,- հավելեց նախարարը:
Վ. Սարգսյանի խոսքով, ուզում են հայ զինվորի կոշիկը լինի միջազգային ճանաչված բրենդ, հաճույքով հագնեն ոչ միայն զինվորները, նաև քաղաքացիական անձիք:
Հարակից հրապարակումներ`
- Մինչ ամառային զորակոչը մեկ քայլ առաջ պետք է անենք այն ավելի հարթ կազմակերպելու համար. Նախարար
- Վիգեն Սարգսյան. Առանց ուժեղ, կիրթ սպայական անձնակազմի մեր աշխատանքը չի լինի արդյունավետ