«Գանձասար-Կապանում» փորձաշրջան են անցնում մի շարք ֆուտբոլիստներ
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, «Գանձասար-Կապանը» շարունակում է իր նախապատրաստությունը նոր մրցաշրջանին։ Աշոտ Բարսեղյանի սաները մարզվում են օրական երկու մարզում ձևաչափով։
Ինչպես տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը, թիմում փորձաշրջան են անցնում մի շարք ֆուտբոլիստներ։ «Արարատի» նախկին կիսապաշտպաններ Ռաֆայել Ղազարյանն ու Դավիթ Մարկոսյանը, «Միկայի» նախկին ֆուտբոլիստ Արթուր Ադամյանը մարզվում են կապանյան թիմի ճամբարում։ Առաջիկայում հնարավոր է, որ նշված ֆուտբոլիստների հետ պայմանագրեր ստորագրվեն։
«Գանձասար-Կապանում» փորձաշրջան են անցնում նաև Վրաստանի ազգային հավաքականի և Թբիլիսիի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Գիորգի Ջանելիձեն, բրազիլացի կիսապաշտպան Լուիս Ֆելիպեն և Մակեդոնիայի պատանեկան հավաքականի դարպասապահ Ֆիլիպ Իլիկը։