Ջոշուա. «Ես չեմ փոխել հավատքս»
Բռնցքամարտի IBF վարկածով աշխարհի չեմպիոն բրիտանացի Էնթոնի Ջոշուան բացատրել է, թե ինչու է լուսանկարվել մզկիթում և հավաստիացրել է, որ չի փոխել հավատքը: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Ընկերներիցս մեկը մուսուլման է: Մենք Դուբայում էինք, մտանք մզկիթ և ես ընկերոջս խնդրեցի ինձ համար ևս աղոթել և հաջողություն ցանկանալ Կլիչկոյի հետ մենամարտում: Նա առաջարկեց, որ ես էլ միանամ իրեն: Ինչ-որ մեկն այդ ընթացքում հասցրել էր լուսանկարել մեզ: Ինձ դուր եկավ նկարը և ես այն հրապարակեցի: Ես չեմ փոխել հավատքս»,- պատմել է Ջոշուան:
Հիշեցնենք, որ Ջոշուան ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ կմենամարտի ապրիլի 29-ին` Լոնդոնում: