ԱԻԲԱ-ի նախկին ղեկավարներն ազդել են «Օլիմպիադա-2016»-ի մրցավարների վրա
Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան հայտարարել է, որ կազմակերպության նախկին ղեկավարությունը 2016 թ. Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում ազդել է մրցավարների որոշման վրա: Հիշեցնենք, որ մրցաշարի ընթացքում մարզիկները մեկ անգամ չեն առարկություններ նեկայացրել մրցավարներին:
«Մենք ավարտել ենք հետաքննությունը և պարզել, որ կազմակերպության նախկին ղեկավարներն ազդել են մրցավարների վրա Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում,- ԱԻԲԱ-ի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն:- Բայց միևնույն ժամանակ այդ ազդեցությունը չի անդրադարձել արդյունքների վրա: Սակայն ԱԻԲԱ-ն կադրային որոշումներ է կայացրել, ինչպես նաև անհրաժեշտ փոփոխություններ կատարել կանոններում»: