Մահացել է Հարի Փոթերի մասին ֆիլմի հերոսներից մեկը
77 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասան Ջոն Հըրթը (John Hurt)։ Այդ մասին հայտնել է The Mirror-ը։ Ըստ աղբյուրի, նա պայքարում էր քաղցկեղի ու աղիքային հիվանդության դեմ։
Հըրթի ամենահայտնի ֆիլմը 1980-ին նկարահանված «Փիղ մարդը» ֆիլմն է, որտեղ նա մարմնավորել է իրականում գոյություն ունեցող Ջոն Մերիկին։ Վերջինը արտասովոր հիվանդությամբ էր տառապում, ինչի հետևանքով մարդու մարմինը դեֆորմացվում էր։ Այդ դերի համար Հըրթը «Օսկար»-ի հավակնորդ է եղել։
Նա նաև Ջորջ Օրուելի վեպի հիման վրա էկրանավորված «1984» ֆիլմում է գլխավոր դերը մարմնավորել, ինչպես նաև «Օտարը» ֆիլմում։
Վերջին ժամանակներում լայն հանրությանը Հըրթը առավել հայտնի դարձավ Հարրի Փոթերի մասին ֆիլմերից, որտեղ նա մարմնավորում էր միստր Օլիվանդերին։
Իսկ ահա 2017 թվականին լայն էկրաններ կբարձրանա «Ջեկի» ֆիլմը, որը նվիրված է Ժակլին Քենեդիին և որտեղ Հըրթը մարմնավորում է քահանային։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում