Մարադոնա. «Թմրանյութերն իմ սխալն էին»
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան խոստովանել է, որ ժամանակին իզուր է թմրանյութեր օգտագործել։ Անցյալում մեծագույն այդ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
«Ես 24 տարեկան էի, երբ սկսեցի թմրանյութ փորձել։ Այդ ժամանակ «Բարսելոնում» էի։ Դա իմ կյանքի մեծագույն սխալն էր,- ասել է Դիեգո Մարադոնան։- Աղջիկս ինձ միշտ խնդրում էր, որպեսզի ապրեմ իր համար։ Երախտապարտ եմ Աստծուն այն բանի համա, որ ուշքի եկա ու, բարեբախտաբար, ժամանակին ամեն ինչ գիտակցեցի։
Կանա՞յք, թմրանյութե՞ր, թե՞ փող։ Ամենամեծ խնդիրը թմրանյութերն են, որոնք սպանում են մարդուն։ Ես արդեն 13 տարի բացարձակապես ոչինչ չեմ օգտագործում և հիմա ինձ հիանալի եմ զգում։ Եթե շարունակեի թմրանյութեր օգտագործել, արդեն վաղուց ձեզ հետ չէի լինի»։