Հետմահու պարգևատրվեցին Չինարիի դիվերսիան կասեցրած զինծառայողները
Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի Չինարիի ուղղությամբ 2016 թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի դիվերսիան հետ մղելիս զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքային զինծառայողներ Էրիկ Աբովյանն ու Էդգար Նարայանը հետմատու պարգևատրվեցին:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անվեհերության և խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը հետմահու պարգևատրվեց Արիության մեդալով, զինծառայողներ, շարքայիններ Էրիկ Աբովյանն ու Էդգար Մարայանը՝ Մարտական ծառայության մեդալով:
Շավարշ Մելիքյանի պարգևը ստացավ նրա հայրը՝ Մելիքսեթ Մելիքյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեկ տարի չէր տեսել որդուն, քանի որ արտագնա աշխատանքի է եղել:
«Հեռախոսով խոսում էի, բայց երբեք Շավարշը չէր խոսում բանակի մասին: Տանն էլ որևէ բան չի ասել: Շատ գաղտնապահ էր: Միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է: Նա չի վախեցել և հանուն իր հայրենիքի դուրս է եկել թշնամու դեմ՝ կատարելով իր պարտքը»,- նշեց Մ. Մելիքյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի էին բռնվել հակառակորդի հետ՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:
Հարակից հրապարակումներ`
- Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի, Աբաջյանի ծնողներին կասեմ՝ շնորհակալություն. ավագ լեյտենանտ Առաքելյան
- ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին