Ռոյսը կարող է ելույթները շարունակել «Արսենալում»
Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսն «Արսենալի» տրանսֆերային առաջնահերթությունն է:
ԱՊԼ-ի երկրորդ լավագույն ռմբարկու Ալեքսիս Սանչեսը ներկա պահին առանցքային դերակատարություն ունի լոնդոնյան թիմի կազմում: Չնայած դրան, կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի հանգել պայմանագրի երկարաձգման հարցում:
Ինչպես հայտնում է isport.ua-ն, Արսեն Վենգերը վաղուց Ռոյսի տաղանդի երկրպագուն է և «զինագործների» ղեկավարությանը խնդրել է անհրաժեշտ միջոցներ տրամադրել այդ տրանսֆերային գործարքի համար: Ամենայն հավանականությամբ, Ալեքսիս Սանչեսն ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում կհեռանա լոնդոնյան ակումբից, իսկ ֆրանսիացի մասնագետն այդ դիրքում ուզում է միայն բարձրակարգ խաղացողի տեսնել:
Նաև հաղորդվում է, որ «Արսենալի» ղեկավարները պատրաստ են այդ գործարքի համար 50 մլն ֆունտ ստեռլինգ տրամադրել:
Ընթացիկ մրցաշրջանում Մարկո Ռոյսն ընդամենը 5 հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում, որոնցում խփել է 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: