Աշխատում եմ բացարձակապես իմ մտածելակերպով. Սեյրան Օհանյան
Այսօր «Եռաբլուր» պանթեոնում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից լրագրողները հետարքրվել են, թե ինչպե՞ս է մեկնաբանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության այն հատվածը, որտեղ այլաբանորեն ակնարկ է արվում թիմից հեռացածներին՝ մանսավորապես, Սեյրան Օհանյանին, Հովիկ Աբրահամյանին։
«Ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ես անձնական դաշտերից դուրս եմ աշխատում և աշխատում եմ բացարձակապես իմ մտածելակերպով, իմ նպատակների համար», - ի պատասխան ասաց Օհանյանը։
Հիշեցնենք՝ ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն ասել էր. «Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»:
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանը չի բացառում Գագիկ Ծառուկյանի հետ միավորվելը
- Սեյրան Օհանյանը ոչ թե հրաժարվել է պաշտոններից, այլ խնդրել է նախագահին, որ մի փոքր հանգստանա. Արմեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին