Ֆեդերերն իր կարիերայի ընթացքում ավելի քան 100 մլն դոլար է վաստակել
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը «Australian Open»-ի եզրափակիչ մտնելու շնորհիվ հաղթահարել է իր կարիերայում 100 մլն դոլարի պարգևավճարների սահմանը։ Հիշեցնենք, որ Ֆեդերերը կիսաեզրափակչում հաղթել է իր հայրենակից Սթեն Վավրինկային։
Ելքը եզրափակիչ Ռոջերին 1 մլն 850 հազար դոլար է բերել, ինչը նրան հնարավորություն է տվել իր կարիերայում ավելի քան 100 մլն դոլար վաստակել։ Սակայն այդ ցուցանիշը լավագույնը չէ թենիսի պատմության մեջ։ Լավագույնը սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, ով այժմ զբաղեցնում է համաշխարհային դասակարգման ցուցակի երկրորդ հորիզոնականը։
Լավագույն տասնյակը՝ ըստ պարգևավճարների
1. Նովակ Ջոկովիչ-107 278 543 դոլար
2. Ռոջեր Ֆեդերեր-100 630 825
3. Սերենա Ուիլյամս-83 611 761
4. Ռաֆայել Նադալ-79 557 302
5. Էնդի Մարրեյ-59 048 644
6. Փիթ Սամփրաս-43 280 489
7. Մարիա Շարապովա-36 484 486
8. Վինուս Ուիլյամս-36 285 058
9. Անդրե Աղասի-31 152 975
10. Դավիդ Ֆերրեր-29 875 503
Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում Ֆեդերերը կհանդիպի իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի հետ, որը կիսաեզրափակչում պարտության է մատնել Գրիգոր Դիմիտրովին։ Ռաֆան ու Ֆեդին վերջին անգամ հանդիպել են 2015 թ. նոյեմբերին, երբ Բազելի մրցաշարի եզրափակչում Ռոջերն առավելության հասավ Նադալի նկատմամբ։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։