Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի, Աբաջյանի ծնողներին կասեմ՝ շնորհակալություն. ավագ լեյտենանտ Առաքելյան
Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, Հայրենիքի պաշտպանության գործում մատուցած ծառայությունների համար թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սամվել Առաքելյանը պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով: Երկու տարի է Զինված ուժերում, ապրիլյան պատերազմի մասնակից է:
«Այդ ժամանակ զոհվել է իմ վաշտի հրամանատարը՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանը, իմ զինվորները՝ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, Ռոբերտ Աբաջյանը: Չեմ կարող նկարագրել, թե ինչեր եմ տեսնել այնտեղ, բայց իրենց ծնողներին ես կասեմ՝ շնորհակալություն, որ այդպիսի տղաներ եք դաստիարկել: Մենք էլ շարունակում ենք իրենց գործը մինչև հիմա»,- նախագահական նստավայրում պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ավագ լեյտենանտ Առաքելյանը:
Նրա խոսքով, ապրիլյան պատերազմից հետո զինծառայողների հայրենասիրական ոգին էլ ավելի է բարձրացել, չեն խուսափում ոչ մի բանից, ամուր պաշտպանում են սահմանը և թույլ չեն տա հակառակորդի առաջխաղացումը:
«Առաջնագծում կանգնած զինվորն ամենաառաջինը մտածում է, որ իրեն սպասող ծնողներին հանգիստ քուն պարգևի»,- ասաց Սամվել Առաքելյանը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական կարևոր նշանակություն ունեցող Մարտակերտի ուղղությամբ գտնվող մարտական հենակետում կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր զինվորների հետ ժամեր շարունակ մարտնչեց թշնամու հատուկ ջոկատայինների դեմ, դիմակայեց ծանր զրահատեխնիկայի հարվածներին։ Անհավսար պայքարում զոհվեցին 7 քաջերից 4-ը` Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Շփման գիծ. հյուսիս-արևելյան ուղղություն
- Քյարամ Սլոյանի իրերը հայրը զորամասից տուն է բերել
- Իրականություն, որը նման է լեգենդի. Արմենակ Ուրֆանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան