Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է Արմեն Մարտիրոսյանի համար անցողիկ հորիզոնական ապահովել. «Ժամանակ»
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին սկսել է «Ելք» դաշինքին միանալու շուրջ բանակցությունները: «Ելք»-ը պատրաստ է շարունակել բանակցել և ընդգրկել «Ժառանգությանը» իր կազմում:
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը միաժամանակ բանակցում է Սեյրան Օհանյան- Օսկանյան դաշինքի և Ծառուկյանի հետ: Նա փորձում է Արմեն Մարտիրոսյանի համար անցողիկ հորիզոնական ապահովել և հնարավորինս թանկ «վաճառել» «Ժառանգության» բրենդը:
Վերջին զարգացումներից հետո բոլորն են հասկանում, որ սա «Ժառանգության» վերջին հնարավորությունն է ընտրական որևէ գործընթացի մասնակցելու: Զարուհի Փոստանջյանը, թերթի տեղեկություններով, որոշել է ձեռնպահ մնալ ընտրական գործընթացներին մասնակցելուց, հույս ունենալով, որ իր գործելու ժամը ապրիլի 3-ն է՝ ընտրությունների հաջորդ օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին