Վիգեն Սարգսյան. Մաղթանքս կհնչի այսօր երեկոյան
«Բոլորիս շնորհավորում եմ, մաղթանքն այսօր երեկոյան կհնչի»: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր զինվորներին, հրամանատարական կազմին:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին շրջապատած տարեց կանայք նրան խոսելու հնարավորություն չտվեցին, արագ-արագ շարադրեցին. «Հաց չեմ ուզում, ջուր չեմ ուզում, մենակ խաղաղություն, ուրիշ ոչ մի բան»:
Ոստիկանապաետը հակիրճ ասաց՝ «մեր հպարտության օրն է»:
«Մենք երկար ենք սպասել, որպեզի ունենանք այնպիսի զորք, որն ունենք այսօր»,-ասաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան