Ռազմական բժիշկ. Ապրիլյան պատերազմը ստիպեց թուրքին ավելի շատ ատել
Բուժծառայության ավագ լեյտենանտ Արա Միրաքյանն ապրիլյան պատերազմի օրերին եղել է առաջնագծում, ինտենսիվ կրակի տակ մարտադաշտից դուրս բերել մարտական գործողություններին մասնակցող վիրավոր զինծառայողների, ցուցաբերել բուժօգնություն և փրկել շատերի կյանքը: Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և մասնագիտական արդյունավետ գործունեության համար թիվ N զորամասի բուժկետի պետ, բժշկական ծառայության ավագ լեյտենանտ Արա Միրաքյանը պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով:
Նախագահական նստավայրում պարգևը ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում նա չցանկացավ հիշել այդ օրերը. «Ես որ հիշում եմ, դեպրեսիա է սկսվում մոտս: Արյունալի, վախենալու տեսարան էր, ինձ մի քանի օր հանգիստ չի տվել: Պատերազմը ստիպեց, որ թուրքին ավելի շատ ատեմ»:
Բժշկի խոսքով, աշխատելու պահին ոչնչից չես վախենում, չես զգում, որ մահը կողքիդ է:
«Երբ վերադառնում ես բուժկետ, նոր զգում ես՝ որտեղ էիր, որտեղից եկար: Միշտ մտածում ես, որ կարող էիր հինգ րոպե շուտ գնալ, ավելին կարող էիր անել»,- ասաց ավագ լեյտենանտ Միրաքյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է ընտանիքը վերաբերվում ձեր ծառայությանը, նա ասաց. «Այդ օրերին մայրս զանգել էր, հարցնում էր, թե որտեղ եմ: Ես էլ նրան հանգստացնելու համար ասացի՝ հետ եմ եկել, Մատաղիսի շրջանում եմ, առաջնագիծ չեմ գնացել, բայց իրականում այդ պահին առաջնագծում էի: Ասում է՝ տղաս, դու հետ գնա այնտեղ, ես էլ եմ գալիս այնտեղ, այսինքն՝ ինձ ուզում էր ոգևորել, ասում է՝ զինվոր-երեխաները մեղք են»:
Հարակից հրապարակումներ`
- Հետմահու պարգևատրվեցին Չինարիի դիվերսիան կասեցրած զինծառայողները
- Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի, Աբաջյանի ծնողներին կասեմ՝ շնորհակալություն. ավագ լեյտենանտ Առաքելյան
- ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն
- Քառօրյա պատերազմ. Ռազմական բժիշկները առաջնագծից 10 կիլոմետր հեռավորության վրա կատարել են բացառիկ վիրահատություններ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում