Սերենա Ուիլյամսը կրկին կդառնա աշխարհի թիվ 1 ռակետը
Ավստրալիայի Բաց առաջնության նորընծա չեմպիոնուհի Սերենա Ուիլյամսը կրկին կգլխավորի թենիսի WTA-ի վարկանշային աղյուսակը` 20 շաբաթ անց: Հունվարի 30-ին կհրապարակվի նոր ցանկը, որտեղ Գերմանիայի ներկայացուցիչ Անջելիկ Կերբերը տեղը կզիջի ամերիկուհուն: Այս մասին տեղեկացնում է gotennis.ru-ն:
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակչում գլխավոր մրցանակի համար պայքարում էին Ուիլյամս քույրերը: 1 ժամ, 21 րոպե տևած պայքարում Սերենան 6:4, 6:4 հաշվով առավելության էր հասել Վինուսի նկատմամբ` դառնալով մրցաշարի հաղթող: