Սլավիկ Հայրապետյանը միակ մենասահորդն է, ով կատարել է 3 ու կես պտույտ
Չեխիայի Օստրավա քաղաքում շարունակվում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը։ Տեղի է ունեցել տղամարդկանց անհատական պայքարի կարճ ծրագիրը։ Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը հաջող մրցելույթ է ունեցել, գրանցեց 60,69 միավորև հաղթահարել որակավորման փուլը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Տեղակացնենք, որ Սլավիկ Հայրապետյանը Հայաստանի գեղասահքի պատմության մեջ միակ մենասահորդն է, ով կատարել է 3 ու կես պտույտ:
Կանանց անհատական պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքում գրավել է 12-րդ տեղը: Կարճ ծրագրում հայ մարզուհին 10-րդն էր, ազատ ծրագրում՝ 14-րդը: