Մի շարք ավտոճանապարհներին բուք և մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին` ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են Վայք - Ջերմուկ, Բերդ - Ճամբարակ, Բագարան-Երվանդաշատ և Ջրաբեր - Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքները:
Գեղադիրի, Էջմիածնի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արզնի - Նոր Գեղի, Գորիս - Սիսիան ճանապարհահատվածներում մերկասառույց է:
Բքի պատճառով դժվարանցանելի են Ջաջուռի լեռնանցքը, Գյումրի - Կապս - Ամասիա, Արթիկ - Ալագյազ, Արթիկ - Մարալիկ, Եղվարդ - Արագյուղ, Նոր Գեղի - Քարաշաղ ճանապարհահատվածները և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները:
Արթիկի, Մարալիկի, Ապարանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Սիսիանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններին և Չարենցավանի հատվածում բուք է:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և
աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: