Ցուկերբերգը քննադատել է փախստականների վերաբերյալ Թրամփի հրամանագիրը
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից փախստականների վերաբերյալ հրամանագրի ստորագրումը: «Ռիա նովոտի»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ցուկերբերգը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնելով, որ իր և կնոջ նախնիները եկել են ԱՄՆ աշխարհի տարբեր երկրներից` Ցուկերբերգն ասել է. «Միացյալ Նահանգները ներգաղթյալների ազգ է, և մենք պետք է հպարտանանք դրանով: Մենք պետք է մեր երկիրն անվտանգ պահենք, սակայն դա պետք է անել` կենտրոնոնալով այն մարդկանց վրա, ովքեր իսկապես վտանգ են ներկայացնում: Մենք պետք է դռները բաց պահենք փախստականների և օգնության կարիք ունեցողների համար»:
Աղբյուրը գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հունվարի 27-ին ստորագրել է հրամանագիր, որը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումը Միացյալ Նահանգներ, անորոշ ժամկետով արգելում է Սիրիայից փախստականների տեղավորումը և խստացնում է ԱՄՆ մուտք գործելու որոշ կանոններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան