Մահացել է ամերիկահայ դերասան Մայք Քոնորսը
Լոս Անջելեսում 91 տարեկանում մահացել է ամերիկահայ դերասան Մայք Քոնորսը՝ Գրիգոր Օհանյանը: asbarez.com-ը գրում է, որ նա մոտ ախտորոշել էին լեյկեմիա:
Մայք Քոնորսը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Քոնոսը վերհիշեցրել է մի հարցազրույցում, որ նրան վերանվանել է Հենրի Վիլսոնը՝ ասելով, որ Օհանյանը շատ նման է հնչում Ջորջ Օ՛Հանիոոնի ազգանվան հետ, դրա համար նրանք հանգել են Թաչ Քոնորս տարբերակին:
Մայք Քոնորսի ֆիլմային կարիերան սկսվել է 1950-ական թվականներից։ Քոնորսը դեր էր տանում քննադատների կողմից ողջույնների արժանացած մի ֆիլմում՝ «Կղզին երկնքում» անունով, որտեղ նա տանում էր որոնողական-փրկարարական նավի նավաստու դեր։ 1967 թվականին CBS-ը նրան վարձել էր, որպեսզի «Մաննիքս» ֆիլմում խաղար դետեկտիվ Ջո Մաննիքսի դերը։ Ֆիլմը թողարկվել էր 1967-1975 թվականներին և մեծ հաջողություն ունեցելամբողջ աշխարհով։ Մայք Քոնորսը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի 4 անվանակարգերում, սակայն հաղթել է միայն մեկում։
Քոնորի դերասանական կարիերան տևում է վեց տասնամյակ, հեռուստատեսային աշխատանքին զուգահեռ, նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։