Վիտալի Բալասանյան. Մտահոգվելու ոչինչ չունենք
«Ուզում եմ նախ և առաջ շնորհավորել նրանց, ովքեր այս պահին գտնվում են մարտական հերթապահությունում»: Եռաբլուր զինվորական պանթերոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի հերոս, ԼՂՀ անվտանգության խորհուրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Նրանք այս պահին Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության անդորրն են ապահովում»,-ասաց նա:
Վիտալի Բալասանյանը համոզմունք հայտնեց, որ հայկական զինված ուժերը կարող են կատարել իրենց առջև դրված ցանկացած խնդիր:
«Մտահոգվելու ոչինչ չունենք: Մանավանդ, երբ խոսում ենք Ադրբեջանի մասին, նրանց զենքի, զինամթերքի մասին: Դրանք հեքիաթներ են, որոնց չեմ հավատում: Չեմ թերագնահատում հակառակորդի ուժերը, բայց համոզված եմ հայկական պետությունների զինված ուժերը իրենց առաջ դրված խնդիրներն ամբողջությամբ կկատարեն»,-ասաց նա:
Արցախի հերոսն ավելացրեց. «Ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր նրանց առջև, ում զավակները, սկսած 88 թվականից առ այսօր նահատակվել են»:
Շնորհակալություն հայտնեց աստծուն ու ժողովրդին, որ այսօրվա սերնդի շնորհիվ կարողացել են որպես պետականություն կայանալ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան