Քաղաքական 13:17 28/01/2017 Աշխարհում

Հերմինե Նաղդալյան․ԵԽԽՎ-ում աշխատում ենք կոռուպցիոն սկանդալի ոչ միայն «քրեական», այլև քաղաքական ուղղությամբ

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս ձմեռային նստաշրջանն ամենաակտիվն էր՝ պատգամավորների շրջանում կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ քննարկումներով։ Չկար մի քաղաքական խումբ, հանձնաժողով, որ անտարբեր լիներ այս խնդրին։ Շվեյցարիայի պատվիրակության  ու այլոց կողմից ստացվեցին մի շարք պաշտոնական դիմումներ, որն էլ հիմք դարձավ, որ կանոնակարգի հանձնաժողվում հատուկ քննարկում անցկացվի»,-այս մասին Panorama.am-ին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ամփոփելով ԵԽԽՎ նստաշրջանը։

ՀՀ պատվիրակության ղեկավարը նշեց, որ կանոնակարգի, անձեռնմխելիության ու ինստիտուցիոնալ հարցերով հանձնաժողովում կա  նաև համապատասխան զեկույց և այս քննարկումների արդյունքում պետք է խորքային աշխատանք կատարվի՝ ուղղված պաշտպանիչ մեխանիզմների ստեղծմանը, որպեսզի կոռուպցիոն երևույթները չկրկնվեն։

«ՀՀ պատվիրակության անդամները բոլոր խմբերում, կոմիտեներում ու բյուրոյում բարձրացնում են ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների ստեղծման ու դրանց արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ հարցերը, այլ նաև  թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկվեն այն փաստաթղթերի հետ, որոնք ընդունվել են կոռուպցիայի այս կասկածելի միջավայրում։ Կարևոր էր նաև Ադրբեջանի իրավապաշտպանների նամակը, որը պահանջում է վերաբացել Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդիրը։ Ես այդ նամակնը նաև ուղարկել եմ կանոնակարգի հանձնաժողովում  նշանակված զեկուցող Իան Լիդել-Գրեինգերին, հավելելով նաև վերլուծական տեղեկություններով, թե բացի Շտրասերի զեկույցից ինչպիսի դետալներ պետք է քննարկվեն։ Որպես օրինակ, Լուկա Վոլոնտեի ցուցմունքներում և  մեղադրանքներում կա հետևյալը, որ 1մլն 230 հազար եվրո նա ստացել է 2014թ․-ի ընթացքում, բայց Շտրասերի զեկույցը քվեարկվել և քվեարկվել է 2013թ․-ի հունվարին։ Այսինքն պարզ է, որ գումարի այս մասը  ուղղված չի եղել Շտրասերի զեկույցի տապալմանը, այլ ուղղվել է այլ նպատակների: Մենք զեկուցողին հիշեցրել ենք, որ 2014թ․-ի ապրիլին ներկայացվել է Սարսանգի ջրամբարի վերաբերյալ առաջարկությունը, 2014թ․-ի մայիսին՝ առաջարկություն՝ դադարեցնել ՀՀ պատվիրակության անդամների լիազորությունները, 2014թ․-ի մայիսին, հունիսին, հուլիսին, օգոստոսին ներկայացվել են 3-4 առաջարկություններ՝ Էլհան Սուլեյմանովի, մի խումբ թուրք պատգամավորների ու Դորա Բակոյանիսի կողմից։ Այս 3 առաջարկություններն էին, որ բյուրոն միավորեց ու ձևավորեց այսպես կոչված Ուոլտերի զեկույցը։ Այս որոշումը կայացվել է 2014թ․-ի սեպտեմբերին։ Սա հիմք է տալիս կասկածելու, որ Վոլոնտեին փոխանցված վերոնշյալ գումարը ծառայել է ոչ թե վաղուց ավարտված Շտրասերի զեկույցին, այլ ուրիշ ծառայությունների համար»,-ասաց Հերմինե Նաղդալյանը։

Հերմինե Նաղդալյանն ասաց, որ կայացվել է արտաքին, անկախ հանձնաժողովի ստեղծման որոշում, որը պետք է այս բոլոր խնդիրները հետաքննի։

«Կարևոր է ոչ միայն խնդրի «քրեական» ուղղությամբ քննությունը, այլ նաև քաղաքական, քանի որ այս ամենից բխող հաջորդ հարցն այն է, թե ի՞նչ պետք է լինի այս կասկածելի միջավայրում ստեղծված զեկույցների հետ։ Այս խնդիրների վերաբերյալ ևս վեհաժողովը պետք է ներկայացնի իր մոտեցումները»,-ասաց Հ․Նաղդալյանը՝ ավելացնելով, որ այս գործընթացները քննարկման առարկա են լինելու նաև հաջորդ նստաշրջաններում ու պահանջելու են իրենց նկատմամբ ուշադրություն։

Օրակարգային հարցերից Հերմինե Նաղդալյանն առանձնացրեց մամուլի ազատության, լրագրողների պաշտպանության վերաբերյալ զեկույցները, որոնք ԵԽԽՎ-ում քննարկվում էին 2 օր շարունակ ու վերլուծվում մամուլին, լրագրողներին սպառնացող վտանգները։ Զեկույցներում ներկայացվել էր շուրջ 32 երկրներից օրինակներ, լրագրողների իրավունքների խախտման շուրջ 230 դեպքերի ուսումնասիրություններ:
«Այս հարցերի քննարկումը խիստ անհրաժեշտ էր, քանի որ եթե խոսում ենք ժողովրդավարության, առաջադիմության մասին, ապա առանձին կարևորությամբ պետք է վերաբերվենք լրատվամիջոցների պաշտպանության երաշխիքներին»,-ասաց ՀՀ պատվիրակության ղեկավարը։

Անդրադառնալով ուկրաինացի պատգամավոր Վոլոդիմիր Արիևի զեկույցին , Հերմինե Նաղդալյանը նշեց, որ շատերը հենց արկածախնդրություն էին որակում և   անհասկանալի համարում, թե մշակույթի, գիտության, կրթության ու մեդիայի հանձնաժողովի կողմից պատրաստած մասնագիտական զեկույցի մեջ ի՞նչ կարիք կար ընդգրկել քաղաքական կոնֆլիկտների անունները։

«Սա Ուկրաինայի ներկայացուցչի կողմից իրենց խնդիրներին մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրելու փորձ էր՝ մի քանի կոնֆլիկտների անունները միավորելու միջոցով։ Շատ պատվիրակներ ևս համամիտ էին մեզ հետ, որ սա շատ անտեղի քաղաքականացում էր մի զեկույցի, որը ոչ մի աղերս չուներ քաղաքականության հետ։ Այնուամենայնիվ, այս մոտեցմանն ընդառաջեցին մի շարք երկրների ներկայացուցիչներ, ովքեր զգայուն են թեմայի նկատմամբ և ում զեկույցի քաղաքականացման գայթակղությունը հաճո թվաց ու այնպես ստացվեց, որ Հայաստանի հետ որևէ կապ չունեցող զեկույցում,  քանի որ զեկույցում Հայաստանում մամուլի, լրագրողների ազատության հետ կապված որևէ բացասական երևույթի հիշատակում չկար, ընդգրկվեց Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախադասությունը, որը բովանդակային առումով չունի որևէ կապ։ Երբ զեկուցողին աջարկում էինք քննարկել, բանակցել այս հարցի տարբեր ձևակերպումների շուրջ, մեզ պատասխանում էր՝  քննարկեք Ադրբեջանի պատվիրակության հետ։ Այսինքն, նա շատ բաց սլաքն ուղղում էր իր պատվիրատուների վրա։ Իհարկե, մենք նաև բովանդակային իմաստով հակափաստարկներ բերեցինք ու ներկայացրեցինք Ղարաբաղում մամուլի ազատության, ժողովրդավարական զարգացումների ծավալը», - ասաց Հ․Նաղդալյանը, ավելացնելով, որ այն մեծ հաշվով ոչ մեկի կողմից չէր էլ վիճարկվում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}