ԱԺ նախագահ. Եթե ինչ-որ մի ճանապարհով գնում ենք, պիտի մինչև վերջ գնանք
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բանակի օրը ցանկություն չունի խոսել քաղաքական գործընթացների մասին: Այնուամենայնիվ լրագրողները պնդեցին բազմամյա ՀՀԿ-ական գործչին մեկնաբանել ՀՀԿ նախագահի ու արդեն կուսակցության շարքերը լքած Հովիկ Աբրահամյանի միջև առկա հակասությունները:
«Դա սովորական մեր կյանքի ուղին է: Որովհետև եթե ինչ-որ մի ճանապարհով գնում ենք, պիտի մինչև վերջ գնանք, եթե փորձում ենք այդ ճանապարհից շեղվել ու ետ չգալ, բնական է՝ նաև կորցնում ենք: Դա մեր կյանքի փորձն է, որն ընդունվում է նաև քաղաքականության մեջ»,-ասաց նա:
Գալուստ Սահակյանը բացառեց, որ կրկնվի 2015-ի փետրվարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումները տխրեցրել են Աշոտյանին
- Հովիկ Աբրահամյանը արձագանքել է ՀՀԿ նախագահին
- ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում
- Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ. Հովիկ Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին