Մհեր Սեդրակյանի ազգականը թաղապետի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն
Այսօր Եռաբլուր պանթեոնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ի պատասխան լրագրողների հարցերի, հայտարարել է, որ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանը պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն։
Հարցին, թե ինչո՞ւ Էրեբունու թաղապետը ազատվեց պաշտոնից, արդյոք լավ չէ՞ր աշխատում, Մարգարյանը պատասխանեց. «Այդ հարցը պետք է իրեն տաք, ինքն է դիմում գրել։ Վերջին ժամանակներս ես ոչ մեկին չեմ հեռացրել աշխատանքից։ Իրենք կամավոր դիմում են գրել»։
Երեկ քաղաքապետարանի լրատվական ծառայությունը պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևանի քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին ազատել է աշխատանքից:
Արմեն Հարությունյանը ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) ազգականն էր ու հովանավորյալը։ Ըստ տեղեկությունների, Սեդրակյանը, հետևելով Հովիկ Աբրահամյանի քայլին, դուրս է եկել ՀՀԿ-ի շարքերից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին