Գալուստ Սահակյանի որդին գնում է արձակուրդ՝ ընտրություններին մասնակցելու համար
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդին է, վարչապետի որոշմամբ, փետրվարի 1-ից մինչև ապրիլի 3-ը կլինի արձակուրդում։ Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է կառավարության պաշտոնական կայքից։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 6-ը ներառյալ և չվճարվող արձակուրդ՝ 2017 թվականի մարտի 7-ից մինչև ապրիլի 3-ը ներառյալ:
2. Արման Սահակյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի վրա», -նշված է վարչապետի որոշման մեջ։
Արման Սահակյանը մեկնում արձակուրդ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, ինչի մասին ավելի վաղ իր ասուլիսում հայտարարել էր։
«Եթե լինի քաղաքական որոշում, ապա ես պատրաստ եմ ռեյթինգային ընտրակարգով մասնակցել ընտրություններին», -նշել էր նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան