Գեներալ Մանվել Գրիգորյանին զարմացրել է Սեյրան Օհանյանը
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը չի մեկնաբանում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ որպես ընդդիմադիր գործիչ քաղաքականություն մուտք գործելը: Եռաբլուր զինվորական պանթեոնում նա անպատասխան թողեց լրագրողների հարցերը:
Հանրապետական խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանը խոստովանեց՝ զարմացած է:
«Ես, օրինակ, չէի մտածում, որ Սեյրան Օհանյանը ըտենց ակտիվ քաղաքականություն կմտնի: Որոշ բաների վրա զարմացել եմ, որովհետև ամեն ինչին չափ կա էլի, ձյունը ձյուն է մնում»,-ասաց նա:
Հիշեցրեց, որ Սեյրան Օհանայանին ճանաչում է 89 թվականից, ճանապարհ է անցել, իսկ Հովիկ Աբրահամյանի մասին խոսել չի ցանկանում:
Նախկին նախարարի հետ վերջերս չի խոսել, պաշտոնը լքելուց հետո մի երկու անգամ հանդիպել է, խոսել է, չի կարծում, որ նեղացել է:
«Ինչի՞ց պիտի նեղանար»,-ասաց նա, ավելացնելով, որ ՊՆ-ից հեռանալուց հետո ինքը չի նեղացել, այլ ձևով լծվել է բանակի զարգացմանն ուղղված գործին:
Գեներալ, պատգամավոր Սեյրան Սարոյանը չցանկացավ նման հարցերի պատասխանել, ասաց. «Էսօր պռազդնիկ է ինձ համար: Չեմ ուզում տրամադրությունս ընկնի, ձեր տրամադրությունն էլ գցեմ: Երեխեք ջան, ես արդեն կարծիքս ասել եմ նախկին նախարարի մասին, իրոք, ցավ է ինձ համար»:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նույն թեմայի մասին խոսելիս, ասաց՝ ճիշտ չի համարում, որ համատեղ ճանապարհ անցնելուց հետո մեղքը մեկ մարդու վրա բարդեն:
«28 տարի էդ համակարգում, էդ նավի մեջ լինի, հետո իր թերությունները վերագրի ուրիշին: Ամենքս էլ թերություն ունենք»,-ասաց Սուրիկ Խաչատրյանը:
Նշեց, որ ինքն էլ 12 տարի մարզպետ է եղել, բայց թերությունները ոչ մեկի չի վերագրում: Պաշտոնանկությունից հետո էլ, իր խոսքով, չի նեղացել:
«Բոլորս էլ գիտենք, որ էդ պաշտոնը հավերժ չի: Էսօր կարող է աշխատես, վաղը կարող է չաշխատես: Ցանկացած մարդ ինքն է իր ճակատագիրն ընտրում, բայց նաև լավ կլիներ այդ ճանապարհին ուրիշներին չփնովեինք»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Աշխատում եմ բացարձակապես իմ մտածելակերպով. Սեյրան Օհանյան
- Սեյրան Օհանյանը չի բացառում Գագիկ Ծառուկյանի հետ միավորվելը
- Սեյրան Օհանյանը ոչ թե հրաժարվել է պաշտոններից, այլ խնդրել է նախագահին, որ մի փոքր հանգստանա. Արմեն Սարգսյան
- Իմ նպատակը քաղաքական դաշտում թատերական ներկայացումներին մասնակցելը չէ. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան